ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վալերի Օսիպյանը վերադարձավ Խորենացի փողոց

Վալերի Օսիպյանը վերադարձավ Խորենացի փողոց
24.07.2016 | 22:12

Զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում գրեթե յոթ օր պատանդ մնալուց և ազատ արձակվելուց հետո այսօր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Խորենացի փողոցում էր։ Ողջունելով ոստիկաններին՝ Օսիպյանն անցավ իր ծառայողական պարտականությունների կատարմանը և չպատասխանեց լրագրողների հարցերին։

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ